Ախտանշաններ, որոնք կարող են 30 օր առաջ հուշել սրտի կաթվածի մասին

Ինչպես հայտնում է Healthy Food Team-ը` առաջին ախտանշանը, որ կարող է հուշել սրտի կաթվածի վտանգի մասին, հևոցն է: Կանայք, ովքեր դժվարությամբ են շնչում, սրտի կաթված ստանալու մեծ վտանգի առաջ են կանգնած: Խնդիրն այն է, որ շնչառական և սիրտ-անոթային համակարգերը փոխկապակցված են: Երբ սիրտը բավարար քանակությամբ արյուն չի ստանում, թոքերը, հետևաբար, քիչ թթվածին են արտադրում, և այս ամենի տեսանելի հետևանքը շնչառության դժվարացումն է:
Մյուս ախտանշանը մկանների թուլությունն է: Արյան ոչ լիարժեք շրջանառությունը մարմնում հանգեցնում է թթվածնի ընդհանուր պակասի, և մկանները չեն կարողանում սովորականի պես գործել:
Երրորդ ախտանշանը, որին պետք է ուշադրություն դարձնել, սառը քրտինքն է: Եթե մարդ հանկարծակիորեն դող է զգում կամ սառը քրտինք է պատում մարմինը, դա կարող է խոսել սրտի անհանգիստ նախակաթվածային վիճակի մասին:
Եվս մեկ ախտանշան կրծքավանդակի սեղմումն է: Երբ կորոնար շնչերակը նեղանում է, այն խոչընդոտում է արյան նորմալ հոսքին, ինչն էլ ցավ է առաջացնում կրծքավանդակում: