2016թ-ին բյուջեից 122.4 մլրդ դրամ տրամադրվել է ԿԳՆ-ին, 26.6 մլրդ՝ մշակույթին, 6.1 մլրդ՝ սպորտին

Ջանջուղազյանի խոսքով՝ մշակույթի բնագավառում 49 ծրագրի իրականցման համար հատկացվել է 26.6 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 36 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 6.1 մլրդ դրամ: Փոխնախարարն ընդգծեց, որ նախարարություններին հատկացվել են նաև արտաբյուջետային միջոցներ:
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տրամադրվել է 258.6 մլն դրամ, իսկ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը 6.5 մլրդ դրամ: