Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր.ներդրողներն արդեն ներկայացրել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ ընդդեմ Հայաստանի          Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում       Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք    

03 հուլ 2017 21:18

Հունաստանի առափնյա անվտանգությունը կրակել է թուրքական նավի վրա

 Հունաստանի առափնյա անվտանգությունը կրակել է թուրքական նավի վրա
Հունաստանի առափնյա անվտանգության մոտորանավակները Էգեյան ծովում կրակել են թուրքական դրոշով «ACT» բեռնատար նավի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NTV»-ին:
Ինչպես հաղորդվում է, թուրքական Իսկենդերուն նավահանգստում բեռները բարձելուց հետո բեռնատար նավը դուրս է եկել Մարմարա ծով: Մինչ բեռնատար նավը Էգեյան ծովի ջրային տարածքում է եղել, հունական առափնյա անվտանգությունը նավը վարողներից պահանջել է կանգ առնել Ռոդոս կղզու նավահանգստում բեռները ստուգելու համար:
Բեռնատարի կապիտանն արհամարհել է տվյալ պահանջը, որից հետո հունական մոտորանավակները կրակ են բացել նավի ուղղությամբ՝ վնասներ հասցնելով դրան:
Դեպքի վայր են ժամանել թուրքական առափնյա անվտանգության երկու մոտորանավակներ, դեպքի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր