Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

04 հուլ 2017 10:10

«ՀԺ». Արմենչիկը հրաժարվել է երգել հայ գործարարի որդու հարսանիքին, որի ժամանակ երգել է Լեդի Գագան. ո՞րն է պատճառը

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքի ժամանակ: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել:

Երգչի որոշման պատճառն այն է, որ նա հրավիրված է եղել Լիբանանում անցկացվող «Jounieh Summer Festival 2017» փառատոնին: Այն մեկնարկել է հունիսի 24-ին եւ ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի շրջանակներում Արմենչիկը համերգով հանդես է եկել երեկ՝ հուլիսի 2-ին, Բեյրութում:

Ինչ վերաբերում է գործարարների երեխաների հարսանեկան խնջույքին, ապա այնտեղ հայտնիների պակաս չի եղել: Հանդիսությունը վարել են ռուս հայտնի հաղորդավարներ Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Հյուրերի առջեւ իրենց երգերով ներկայացել են ամերիկացի հայտնի աստղ Լեդի Գագան, ռուսական շոու բիզնեսի աստղեր Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր