Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են          Կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյանը տարածքներ է հանձնելու, պարզապես չի կարող միանգամից, ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրանա       Իրանը նախազգուշացրել է Իսրայելին՝ վճռական պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, զերծ մնալ որևէ սխալ քայլ կատարելուց և հնարավոր ռազմական արկածախնդրությունից    

06 հուլ 2017 12:45

Իմ որդիները ապրիլյան պատերազմին մասնակցել են, ի՞նչ պարտադիր ա, իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել

 

Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը, ազատվել է ծառայությունից սրտի վիրահատության պատճառով: Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Փոխարենը նա հայտարարեց, որ իր որդիները մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին. «Մուտիտներ» են անում, իմ որդիները ապրիլյանին մասնակցել են:

Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել: «Չափ կա, էլի, ամեն ինչին»,- հայտարարեց Սարոյանը:

Նշենք, որ նրա երկրորդ որդին տարկետման մեջ է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր