Մոտ 2 տարի առաջ գիտեին, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, սակայն ներդրումներ են արվել.«Ժողովուրդ»          Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար       Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր    

06 հուլ 2017 14:40

Սպանություն Տավուշում

 

Սպանություն ՏավուշումՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, ձեռնարկվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ սպանության հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր