Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

07 հուլ 2017 16:35

Բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին. մտահոգություններ՝ ԱԺ-ում

 Բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին. մտահոգություններ՝ ԱԺ-ում
ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում հայտարարեց, որ հեռուստատեսությունը կորցրել է իր իրական ազդեցությունը։
Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ օրենքի կոպտագույն խախտում է, երբ օրը ցերեկով էրոտիկ ու սարսափ ֆիլմեր են տարածում։ Ինչքան կարելի է ցույց տալ հնդկական սերիալներ, էրոտիկ ֆիլմեր։ Օրինակ` մի հաղորդման շրջանակներում մի քաղաքացի Մեսրոպ Մաշտոցին չճանաչեց, բայց մի երգչուհի կոչվածի ճանաչեց, անունը չեմ տալիս, որ չզզվեք։ Սա ընտանիքի, մայրության, մանկության տեսանկյունից սխալ է»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր արտահերթ ելույթում նշեց, որ հեռուստատեսությունը մեր ածանցյալն է, մեր հետեւից վազում է, մեր իրականությունն է. «Մենք պետք է մաքրենք մեր հեռուստաեթերը։ Օրինակ` Միքելանջելոն վերցրեց արձանը, բոլոր ավելորդ բաները հանեց ու ստեղծեց իր Դավիթին։ Ռեյտինգացավով ենք տառապում։ Ազատությունը պետք է տալ կիրթ մարդուն։ Այսօր բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին։ Լավ, այս լայքացավից ե՞րբ պիտի ազատվենք։ Մեր ազգային հերոսներին հիշում ենք միայն տոնից տոն։ Մեր իրականությունն էդքան էլ տխուր չէ, որքան սերիալներում են ներկայացվում։ Անկախության սերունդ ավելի լավն է, քան իմը։ Ի վերջո, ամեն ինչ կարելի է ճաշակով անել»:
ՀՀԿ պատգամավոր, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արման Սաղաթելյանն անդրադարձավ այն դժգոհություններին, թե հեռուստառադիոեթերով քաղաքական բազմակարծության համաչափությունը չի պահպանվում. «Որեւէ քաղաքական գործչի կամ պաշտոնյայի չեմ հանդիպել, որ գոհ լինի իր մասին լուսաբանումից։ Այս ենթատեքստում, քանի որ բոլորը դժգոհ են, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ընթանում ու համաչափությունը ճիշտ է պահպանվում»։
ՀՀԿ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարճ ելույթ ունեցավ` ասելով «Սահմանին վերջին գործողությունների արդյունքում ադրբեջանցի մի երեխա զոհվեց։ Մեզ համար ցավ էր դա։ Մեր կայքերում այդ պատկերն է անընդհատ երեւում։ Մի անգամ ցույց տվեցին, հասկացանք, ի՞նչն է սրա նպատակը։ Կա պահ, որ պետք է ձեռքը բռնել ու ասել, որ չի կարելի»: ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն իր եզրափակիչ ելույթում պաշտոնապես հայտարարեց, որ ազգային հեռուստաեթերով սարսափ կամ էրոտիկ ֆիլմեր չկան. «Միգուցե դա կաբելային կամ փաթեթային հեռուստաընկերություններում են, կարող ենք այդ հարցը քննարկել»։ ՀՌԱՀ տարեկան հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր