Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Թուրքիան, ինչպես միշտ, կողմ է, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ միջազգային իրավական նորմերի հիման վրա»: Աղբյուրը հավելում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում: Նրանք ընդգծել են նաև, որ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում գտնվում են «կողք կողքի»։ Հայտնի է, որ Ալիևը Ստամբուլ է ժամանել 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսին մասնակցելու նպատակով: