«Կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անի Ադրբեջանի դեմ».Բորելն անկեղծացել է, որ Ադրբեջանը կարևոր է ԵՄ-ի համար          Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար       Տեսանյութ.Անատոլիայի Մոցարտ.Թուրքիայում «Կոմիտասը» լավագույն թատերախաղ է ընտրվել    

12 հուլ 2017 13:00

Էրդողանի օրոք Թուրքիան հետընթաց է ապրում. թուրք հրապարակախոս

 

Անցյալի համեմատ՝ այժմյան Թուրքիան այնքան էլ վատը չէ։ Այս մասին հուլիսի 12-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրք գրող- հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը։ Նա Հայաստան է ժամանել Հրանտ Դինքի հիմնադրամի «Հաղթահարենք սահմանները» լրագրողների համար նախատեսված ծրագրի շրջանակում։

Մամուլի ասուլիսը նվիրված է եղել Թուրքիայում վերջին իրադարձություններին։ Տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանը հստակեցրեց, որ բազմաթիվ հանրահավաքների պատճառը 2014 թվականի միջադեպն է, երբ թուրքական կողմը փորձել է ահաբեկիչների զենք փոխանցել՝ այն «քողարկելով» դեղորայքով։

Քըզըլյափրաքի խոսքով՝ արդեն մեկ տարուց ավել է (հուլիսյան իրադարձություններից հետո) Թուրքիայում իշխում է ռեժիմը։ Ներկայում 71 հազար մարդ բանտերում է, փակվել են 2800 կազմակերպություններ։ Շուրջ 250-ը կարողացան վերաբացվել, մյուսները՝ ոչ։ 121 լրագրողներ բանտերում են, տասնյակ լրատվամիջոցներ են փակվել, 13 քուրդ պատգամավորներ եւ 60 քուրդ քաղաքապետներ բանտերում են։ 

Որպես «լավ լուր» նա նկատեց, որ անցյալի համեմատ՝ այժմյան Թուրքիան այնքան էլ վատը չէ. իրադրությունը վատթարացել է Էրդողանի կառավարության առաջին տարիների համեմատ։ Քըզըլյափրաքը քննադատել է ընդդիմությանը՝ ասելով, որ այն «ինքն իր ոտքին է կրակում»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր