Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

12 հուլ 2017 13:15

Բաքվի եւ Մոսկվայի միջեւ սեւ կատու է անցել

 

Բաքվի եւ Մոսկվայի միջեւ սեւ կատու է անցելՄոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում տարաձայնություններ են նկատելի։ Այս մասին հուլիսի 12-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Փոխխոսնակը հիշեցրեց, որ վերջերս ռուսական կողմն Ադրբեջանի իշխանություններին երկու կարեւոր հաղորդագրություն է հղել։ «Պատահական չէ նաեւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության վերաբերյալ։ Կարելի է ենթադրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավագույն փուլում չեն»,- նշեց փոխխոսնակը։

Շարմազանովը հիշեցրեց նաեւ օրեր առաջ Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության տարածած հաղորդագրությունը, որտեղ առկա էր ԼՂՀ ձեւակերպումը։ «Այս հայտարարությունները պատահաբար չեն արվել։ Հնարավոր է, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կատու է անցել։ Եվ հնարավոր է, սեւ կատու»,- նկատեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կդադարեն։ «Ռուսաստանը տարածաշրջանում լուրջ շահեր ունի։ Բայց փաստն այն է, որ երկու հայտարարությամբ ՌԴ-ն ուղերձներ է հղում»։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր