Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

14 հուլ 2017 20:22

Ընտրեք պայուսակի սիրելի մոդելն ու իմացեք բնավորության ուժեղ գծերը

 Ընտրեք պայուսակի սիրելի մոդելն ու իմացեք բնավորության ուժեղ գծերը
Marketium.ru-ն թեստ է առաջարկում. ընտրեք պայուսակներից մեկն ու կարդացեք, թե բնավորության ինչ գծերն են բնորոշ ձեզ։
#1։ Պատասխանատու մարդ եք, ով միշտ կատարում է իր խոստումները։ Աշխատավայրում գնահատում և հարգում են ձեզ։ Ղեկավարները գիտեն, որ միշտ կարելի է հույս դնել ձեզ վրա։ Երեխաների դաստիարակությանն ամենայն լրջությամբ եք վերաբերվում։ Նման եք մայր Թերեզային՝ կին, ում կարելի է դիմել օգնության համար։
#2: Միշտ շարժման մեջ եք։ Ձեզ համար վատագույն փորձությունը չորս պատերի ներսում մնալն է։ Ոչնչի չեք կապվում, ոչ ոքից կախված չեք։ Այդ հատկությունը դուր է գալիս տղամարդկանց։ Բազմաթիվ երկրպագուներ ունեք, բավական հնարամիտ եք։ Երկար ժամանակ կարող եք միայնակ մնալ, բայց դա ձեզ առհասարակ չի անհանգստացնում։ Այդ ժամանակն ընդունում եք՝ որպես ինքներդ ձեզ հետ լինելու հնարավորություն։
#3։ Բիզնես լեդի եք, իշխող բնավորություն ունեք։ Սիրում եք, երբ լսում են ձեզ, հետևում ձեր ցուցումներին։ Վաղ հասակից կարողանում եք ղեկավարել մարդկանց։ Ձգտում եք ղեկավար պաշտոնների։ Շատ ընկերուհիներ ունեք, բայց ավելի շատ՝ տղա ընկերներ։ Կանանց շրջապատում ձեզ այնքան էլ չեն սիրում։ Ընդ որում, դա ձեզ չի անհանգստացնում։ Աշխատասեր եք։ Սիրում եք հասնել ձեր առջև դրված նպատակներին։
#4: Նորաձև եք, մարդ, ով քայլում է ժամանակին համընթաց։ Տեղյակ եք նորաձևության ու գեղեկցության ոլորտում բոլոր նորություններին։ Բավական ազատ հայացքներ ունեք։ Ընդհանուր առմամբ ապրում եք այնպես, ինչպես հոգին է ցանկանում։ Շատ եք ճամփորդում։
#5: Պրակտիկություն. ահա այն սկզբունքը, որով ապրում եք։ Երբեք չեք տանի այն, ինչ ձեզ դուրս չի գալիս։ Ադեկվատ ինքնագնահատական ունեք։ Հագուստ ընտրելիս նախապատվություն եք տալիս հարմարավետությանը։ Գերադասում եք բնական դիմահարդարում։ Հոգու խորքում միշտ պահպանում եք երիտասարդությունը։ Բավական շփվող եք, շատ ծանոթներ ունեք։
#6։ Որևէ կին իր կանացիությամբ չի կարող համեմատվել ձեզ հետ։ Միշտ հրաշալի տեսք ունեք։ Թույլ չեք տալիս նեղացնել ձեզ։ Շատ ընկերուհիներ ունեք, հաճախ եք հանդիպում նրանց։ Շատ եք ճամփորդում, մասնակցում եք տարբեր միջոցառումների, նոր ծանոթություններ ձեռք բերում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր