Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին          Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

19 հուլ 2017 10:30

Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. ՀԺ

 Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու: Մանրամասնեցին, որ այն ընդգկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման` կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով:
«Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը` հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց:
 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր