Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

20 հուլ 2017 10:15

Ինչո՞ւ էին գորովալից գովաբանում մշակույթի նախարարին. «Հրապարակ»

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է . «Մեր խորին երախտագիտությունը Ձեզ, հարգելի պարոն Ամիրյան»,- տարբեր եղանակներով, տարբեր շարադասությամբ, 2 րոպեանոց բացման խոսքում 3 անգամ «խորին շնորհակալություններ» հնչեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հասցեին, կարծես ոչ թե Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգն էր, այլ Ամիրյանի բենեֆիսը:
Օրեր առաջ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթն էր հանդես գալիս: Մինչ համերգի մեկնարկը որոշել էին, որ պետք է խորին շնորհակալություններ հայտնեն մշակույթի նախարարություն «ժամանակակից շունչ» ներմուծած Արմեն Ամիրյանին։
Թե նախարարին «գովերգելու» միտքն ում էր պատկանում, չգիտենք, բայց հաղորդավարներից նման «գորովալից շնորհակալություններ» լսելը տհաճ էր: Իսկ բազմամարդ դահլիճում շատ զբոսաշրջիկներ կային և Սփյուռքից ժամանած հայեր:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր