Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է          Ռուսաստանի հայերի միությունը ոստիկաննների միջոցով չեղարկել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը       Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի, նա ինչ-որ պլաններ ունի․«Հրապարակ»    

20 հուլ 2017 12:35

Հայաստանում չեն երկարաձգի հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը

 
Հայաստանում այլեւս չեն երկարաձգի հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հուլիսի 20-ի նիստում:
Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանի խոսքով՝ ներկայում չեն երկարաձգվում 10-ամյա կենսաչափական անձնագրերը, բայց հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը երկարացնել կարելի է: Սակայն մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ եվրոպական պետությունները, արգելում են նման անձնագրերով քաղաքացիների մուտքը կամ վիզա չեն տրամադրում:
«Այդ պատճառով հին անձնագրերի գործողության ժամկետի երկարացման պրակտիկայից հարկավոր է հրաժարվել»,- հավելեց Եղիազարյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր