Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

22 հուլ 2017 17:10

Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը

 Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման և դրան նախորդող օրերին Ադրբեջանը լարվածություն է ստեղծել Հայաստանի հետ սահմանին: «Արմենպրես»-ը գրում է, որ  հուլիսի 21-ին ժամը 23:00-ից մինչեւ հուլիսի 22-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել Բարեկամավան գյուղը: «Բարեբախտաբար նյութական և մարդկային կորուստներ չունենք: Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը:
Հուլիսի 20-ին էլ գնդակոծվել էր Չինարի գյուղը, որին պատճառվել էր նյութական հսկայական վնաս:
Հուլիսի 21-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր