Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

27 հուլ 2017 11:30

Պուտինը վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: «Վավերացնել Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասվում է փաստաթղթում։  Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: «Միացյալ խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար»,- ասված է փաստաթղթի բացատրական նյութերում: Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:

Միավորված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միավորված խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հնգամյա ժամանակահատվածում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր