Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

01 օգոս 2017 22:54

Եղանակը Հայաստանում օգոստոսի 2-ին

 

Օգոստոսի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 2-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+33,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+33,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +36+37,

Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+33,

Լոռիում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +27+32,

Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+33,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +37+38,

Արարատում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +37+38,

Արմավիրում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +37+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+33,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +37+38,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +21+25, ցերեկը` +35+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+30,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +30+35:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր