Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

02 օգոս 2017 22:10

Եղանակը Հայաստանում օգոստոսի 3-ին

 

Օգոստոսի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 38...41 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 3-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +35+37,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Լոռիում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+33,

Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +32+37,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +36+38,

Արարատում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +38+39,

Արմավիրում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +38+39,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +38+39,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +20+25, ցերեկը` +36+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +29+32,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր