Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

03 օգոս 2017 12:00

Ինչպես ուղեղով կառավարել ճարպի այրումը

 

Կենսաբաններն ուղեղում նյարդային բջիջների արտասովոր շղթա են բացահայտել, որոնք ճարպային բջիջներին ստիպում են ժամանակավորապես «փոխել պրոֆիլը» ոչ թե պահուստային, այլ ճաշից հետո ավելորդ կալորեաներն այրելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է Cell Metabolism պարբերականում հրապարակված հոդվածում։

«Ամենայն հավանականությամբ, ճարպակալման պատճառն այն է, որ այդ «անջատիչը» սնվելիս խաթարվում է եւ ոչ թե միանում եւ բջիջներին չի ստիպում այրել կալորեաները։ Դրա արդյունքում գորշ ճարպը երբեք չի հայտնվում գեր մարդկանց օրգանիզմում, եւ նրանց մարմինը սնվելիս անհրաժեշտ քանակությամբ էներգիա չի սպառում, ինչի հետեւանքով նրանց մարմնի զնագվածը սկսում է արագ աճել»,-ասել է Թոնի Թիգանիսը՝ Մոնաշի համալսարանից (Ավստրալիա):

Երկու տարի առաջ գիտնականները հիպոթալամուսում՝ ուղեղի հորմոնալ կենտրոնում,  նյարդային բջիջների հատուկ խումբ են հայտնաբերել, որոնց ակտիվության մակարդակը որոշում է, թե որքան հագեցած է իրեն զգում մարդը կամ կենդանին։

Ուսումնասիրելով այդ նյարդային բջիջների վարքագիծը քաղցած մկների ուղեղում, որոնք  սնունդի չափաբաժին էին ընդունել՝ Թիգանիսն ու նրա գործընկերները մի հետաքրքիր ֆենոմեն են նկատել՝ պարզվել է՝ հիպոթալամուսի այդ հատվածը կառավարում է ոչ միայն ախորժակն ու հագեցվածության զգացողությունը, այլեւ ճարպային բջիջների աշխատանքը։

Երբ մկների արյան մեջ ինսուլինի խտությունը բարձրանալով հասել է որոշակի մակարդակի, այդ նեյրոնները սկսել են որոշ ազդանշաններ վերարտադրել, որոնք ստիպել են իրենց մեջ էներգիա պահեստավորող սպիտակ ճարպային բջիջներին այն այրող գորշ ճարպի վերածվել։ Որպես կանոն՝ մարդու օրգանիզմում նման բջիջներն ակտիվանում են  շրջակա միջավայրի ջերմաստիճանի նվազեցման ժամանակ եւ նրան օգնում են ողջ մնալ՝ ջերմացնելով մարմինն ու պաշտպանելով ցրտահարվելուց։

Պարզվել է՝ սնվելիս դրանք ավելորդ կալորեաներն այրելու ժամանակ կարեւոր դեր են խաղում։ Երբ գիտնականներն արգելափակել են ազդանշանները, որոնք հիպոթալամուսի բջիջները հղել են ճարպային հյուսվածքին, մկները սկսել են արագ գիրանալ նույնսիկ նորմալ սննդակարգի պարագայում։ Եվ հակառակը, գեր մկների ուղեղում, որոնց կյանքին հետեւել են Թիգանիսն ու նրա գործընկերները, ուղեղի այդ հատվածը պակաս ակտիվ էր, քանի մարմնի նորմալ զանգվածով կրծողների գլխում։

Գիտնականները հույս ունեն, որ նեյրոնների այդ շղթայի հետագա ուսումնասիրությունը մեզ կօգնի հասկանալ՝ ինչպես կառավարել դրա աշխատանքը՝ բարձրացնելով կամ նվազեցնելով դրա ակտիվությունը, ինչը թույլ կտա ճարպակալման եւ նյութափոխանակության այլ խախտումների դեմ պայքարի նոր մեթոդներ ստեղծել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր