Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

07 օգոս 2017 22:35

Եղանակը Հայաստանում օգոստոսի 8-ին

 

Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +25+27, ցերեկը՝ +40+41 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +38+39,

Գեղարքունիքում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Լոռիում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+34,

Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +34+38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +24+27, ցերեկը` +39+40,

Արարատում՝ գիշերը` +24+27, ցերեկը` +40+41,

Արմավիրում՝ գիշերը` +24+27, ցերեկը` +40+41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +24+27, ցերեկը` +40+41,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +24+27, ցերեկը` +38+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +31+34,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +35+38:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր