Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

09 օգոս 2017 21:00

Ադրբեջանը հակահայկական թմրանյութի դոզա է ներարկում՝ սեփական բնակչությանը խնդիրներից շեղելու համար. Դավիթ Բաբայան

 Ադրբեջանը հակահայկական թմրանյութի դոզա է ներարկում՝ սեփական բնակչությանը խնդիրներից շեղելու համար. Դավիթ Բաբայան
Tert.am-ը գրում է, որ Ադրբեջանը սուտ տեղեկություններ տարածելով ուզում է մայր Հայաստանի ու Արցախի վարկանիշին հարվածել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են ադրբեջանական լրատվամիջոցների սկսել ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչությանը:
«Բոլորին հայտնի է, թե ինչ գազանություններ է անում Ադրբեջանը, ադրբեջանական այսպես կոչված զինվորները, որոնք ոչ այլ ինչ են, քան մարդասպաններ, գրոհայիններ: Քնած մարդուն կացնահարած անձնավորությանը ազգային հերոս են դարձնում, գլուխ կտրող տականքին Իլհամ Ալիևը բարձրագույն շքանշանով է պարգևատրում: Հավանաբար, մենք համարժեք կերպով չենք ներկայացնում այս վայրագությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
«Այն պետությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնք միջազգային, տարածաշրջանային խաղաղության հաստատմամբ են հետաքրքրված, լավ հասկանում են ադրբեջանական կողմի խաղերը, և «дешевый» տեղեկություններով չեն կարող իրենց կարծիքը փոխել: Կարծում եմ, որ ստահոդ տեղեկությունների տարածումը ներքին սպառման համար է, հակահայկական թմրանյութի դոզան ներարկվում է բնակչությունը խնդիրներից շեղելու համար»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր