Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

09 օգոս 2017 22:48

Եղանակը Հայաստանում օգոստոսի 10-ին

 

Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +36+38,

Գեղարքունիքում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,

Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +29+33,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +32+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +38+39,

Արարատում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+40,

Արմավիրում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+40,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+40,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +38+40,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +29+32,

Արցախում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +34+36:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր