Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

14 օգոս 2017 15:11

Արցախում զինծառայող է զոհվել

Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր