Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

14 օգոս 2017 21:00

Արցախում այսօր զոհված Արմանը ընտանիքի միակ արու զավակն էր

 

Արցախում այսօր զոհված Արմանը ընտանիքի միակ արու զավակն էր Արցախում այսօր՝ օգոստոսի 14-ին, զոհված 19-ամյա Արման Մովսիսյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Բանակ էր զորակոչվել  2016թ. ամռանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր