Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

24 օգոս 2017 14:15

Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդին ու փախել

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 25-ամյա Ե. Մ.-ին:

Փրկարարները Ե. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր