Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

26 օգոս 2017 11:57

12 երեխա սուր աղիքային վարակի ախտանիշով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել

 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով:

Պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են տեղափոխվել ԼՂՀ շրջագայության մեկնած՝ 2005 թ. ծնված Հ. Հ.-ը, 2004 թ. ծնված Հ. Ե.-ը, 2004 թ. ծնված Հ. Կ.-ը, 2004 թ. ծնված Մ. Մ.-ը, 2004 թ. ծնված Մ. Գ.-ը, 2004 թ. ծնված Ս. Տ.-ը 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը, 2001 թ. ծնված Հ. Խ.-ը, 2002 թ. ծնված Զ. Ղ.-ը, 2000 թ. ծնված Է. Ա.-ը, 2000 թ. ծնված Կ. Թ.-ը, 1999 թ. ծնված Ռ. Ս.-ը: Տուժածաների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին, ԱԱԾ հերթապահին և ԼՂՀ ԱԻ ՊԾ ՃԿԿ ՕՀ փ/ծ ավագ լեյտենանտ Հարությունյանին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր