Ե՛վ Բաքվի կողմից ֆինանսավորվող, և՛ կիսապաշտոնական ռուսական լրատվամիջոցները միևնույն երգն են երգում          Մարտակերտի բնակիչը մարտական նռնակի պայթեցմամբ կատարել է սպանություն       Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին, ես չեմ ճանաչում ոչ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի հարցում    

29 օգոս 2017 13:39

«Նաիրիտի» մոտ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է թույլատրելի սահմանը 1,2-1,7 անգամ. ԲՆ

 

ՇՄՄՏԿ  ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչեւ օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի եւ ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:

«Նաիրիտ» գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի եւ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորեւ աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաեւ պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր