Արամ Անանյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական

Հիշեցնենք, որ նա Բարձրավոլտ էլեկտրացանցերի ղեկավարն էր, երբ Լևոն Յոլյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար էր, ով ներկայում ղեկավարում է ՀՀ Վերահսկիչ
պալատը: Չնայած,
որ Արամ Անանյանը մինչ այդ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն էր և
Բարձրավոլտ էլեկտրացանցեր էր եկել Երվանդ Զախարյանի նախարար նշանակվելու ընթացքում:
Նա նախկինում էլ բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել Էներգետիկ բնագավառում՝ լինելով տարբեր մարզային և մասնաճյուղերի տնօրեն, ղեկավարել է նաև Ջրային տնտեսության ոլորտում:
Արամ Անանյանը աշխատանքից ազատվել էր 2016թ-ին, երբ ՀՀ վարչապետ
նշանակվեց Կարեն Կարապետյանը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար դարձավ Աշոտ Մանուկյանը: