Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

01 սեպ 2017 17:20

Արցախում զոհված զինծառայողը 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության

 Արցախում զոհված զինծառայողը 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության
Արցախում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության:
News.am-ը գրում է, որ 19-ամյա Հայկ Խաչատրյանը տան ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայր:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր