Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

04 սեպ 2017 14:40

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է փոխել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին

 

Ռուսաստանը պետք է ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարի՝ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը, եւ այդ պատճառով առաջարկում է փոխել ՌԴ արտգործնախարարին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջազգային խնդիրները մնում են, եւ  մենք կարծում ենք, որ ավելի կոշտ քաղաքականություն է պետք: Ինչից ես կսկսեի, եթե նախագա՞հ լինեի: Ես կսկսեի արտգործնախարարին փոխելուց: Նա արդեն պիտանի չէ այլ իրավիճակների համար, իսկ այսօր ուրիշ մարդ է պետք, որը նրանից լավը կլինի»,- ասել է Ժիրինովսկին:

Ընդ որում, նա չի նշել, թե ում է ուզում տեսնել ներկայիս նախարար Սերգեյ Լավրովի տեղում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր