«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

04 սեպ 2017 17:54

Երևանում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղային. նա հիվանդանոցում է

 Երևանում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղային. նա հիվանդանոցում է
Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել հիշյալ երեխային:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:


Մեկնաբանություններ