Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

08 սեպ 2017 18:10

Իդեալական զուգընկեր՝ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

 
Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է՝ ինչ է աստղագուշակությունն ասում Ձեր իդեալական զուգընկերոջ մասին։ Ահա բնավորության այն գծերը, որ հորոսկոպի յուրաքանչյուր նշան պետք է փնտրի իր զուգընկերոջ մեջ։

Խոյի զուգընկերը. ինքնավստահ մեկը, ով կարող է հավասարվել նրան։
Խոյը ակտիվ, նախաձեռնող անհատականություն է, ում կյանքում պետք է դրայվ լինի։ Նրան պետք է այնպիսի զուգընկեր, ով կարող է շարժվել նրա տեմպով։ Խոյի իդեալական զուգընկերը ինքնավստահ, հավակնոտ մեկն է, ով չի վախենում ռիսկի դիմելուց։
Պոտենցիալ զուգընկերներ են Խոյը, Առյուծը, Աղեղնավորը, Երկվորյակն ու Ջրհոսը։

Ցուլի զուգընկերը. հավատարիմ ու ռոմանտիկ մեկը, ում աչքերը միայն նրան են տեսնում։
Ճիշտ զուգընկեր գտնելու դեպքում Ցուլը նրան մինչև վերջ հավատարիմ կմնա, բայց նրան պետք է մեկը, ով կարող է նույն կերպ պատասխանել՝ տածելով միայն ուժեղ զգացմունքներ։ Ցուլերի իդեալական զուգընկերը վստահելի ու առանց հետին մտքերի մեկն է, ով միշտ անկեղծ է նրանց հետ։ Նրանց դուր են գալիս նաև ռոմանտիկ մարդիկ, ովքեր այնպես են անում, որ նրանք իրենց յուրահատուկ զգան։
Պոտենցիալ զուգընկերներ են Խեցգետինը, Այծեղջյուրը, Կույսն ու Ձկները։

Երկվորյակների զուգընկերը. մեկը, ով ունի ուղեղ, հումորի զգացում ու այնքան ուրիշ է, որ երբեք չի ձանձրացնում նրան։
Երկվորյակը կարող է խստապահանջ լինել զուգընկերոջ ընտրության հարցում, այդ պատճառով էլ Դուք պետք է Ձեզ առանձնահատուկ զգաք, եթե նա հենց Ձեզ է ընտրում։ Երկվորյակների համար իդեալական զուգընկեր է ուրախ, խելացի ու հետաքրքիր մեկը։ Կօգնի նաև Երկվորյակից տարբեր լինելը, այնպես, որ նա երբեք չձանձրանա։
Պոտենցիալ զուգընկերներ են Առյուծը, Կշեռքը, Խոյն ու Ջրհոսը։

Խեցգետնի զուգընկերը. խելացի, քնքուշ ու զգացմունքային հոգի՝ կարեկից սրտով։
Խեցգետինը մեծ սիրտ ունի ու շատ սեր, բայց եթե ուզում եք շահել նրա սիրտը, ուրեմն՝ Դուք էլ պետք է նրա պես դառնաք։ Նրան պետք է մեկը, ով բավականաչափ խելացի է՝ նրան միտքը գերելու համար, ու նաև բավականաչափ քնքուշ՝ օգնելու համար, որ նա իրեն սիրված ու առանձնահատուկ զգա։ Նրա իդեալական զուգընկերը պետք է լինի հոգատար ու կարեկից։
Պոտենցիալ զուգընկերներ են Կարիճը, Ցուլը, Ձկներն ու Կույսը։

Առյուծի զուգընկերը. ինքնավստահ ու առեղծվածային մեկը, ով կարող է խելքահան անել նրան։
Առյուծին միայն ինքնավստահ ու առեղծվածային անհատականություններն են հետաքրքրում։ Նրանք ուզում են մեկին, ով արկածներ է փնտրում ու չի վախենում դրանցից։ Բացի այդ՝ նա պետք է լինի ինտրիգային, որպեսզի շարժի Առյուծի հետաքրքրասիրությունը։
Պոտենցիալ զուգընկերներ են Երկվորյակները, Կշեռքը, Աղեղնավորն ու Խոյը։

Կույսի զուգընկերը. հարուստ կենսափորձով, փառասեր ու ամբողջովին նվիրված մեկը։
Կույսերի իդեալական զուգընկերը տարիների փորձ ունեցող մեկն է՝ նման ֆրանսիական շքեղ գինու։ Նրանց պետք է դրայվոտ ու փառասեր մեկը։ Ամենից շատ Կույսը փնտրում է մեկին, ով այնքան նվիրված կլինի հարաբերություններին, որքան ինքը։
Պոտենցիալ զուգընկերներ են Կարիճը, Այծեղջյուրը, Խեցգետինն ու Ցուլը։

Կշեռքի զուգընկերը. մեկը, ով այնքան գեղեցիկ, խելացի ու ինքնավստահ է, որքան Կշեռքը։
Սիրո հարցում Կշեռքն ունի բավականին բարձր ստանդարտներ ու չի հարմարվի ցանկացած պատահական մարդու։ Նրա իդեալական զուգընկերը պետք է ունենա հետևյալ երեք գծերը՝ լինի գեղեցիկ, ունենա խելք ու ինքնավստահություն։ Կշեռքները գնահատում են ֆիզիկական գեղեցկությունը, քանի որ նրանք չափազանց էսթետիկ են։ Նրանք գնահատում են խելքը, որովհետև իրենք շատ խելացի են ու ձանձրանում են դանդաղամիտների հետ։ Նրանք փնտրում են ինքնավստահությամբ օժտված մեկին, որովհետև նրանց պարզապես դուր են գալիս մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում։
Պոտենցիալ զուգընկերներ են Երկվորյակները, Առյուծը, Ջրհոսն ու Աղեղնավորը։

Կարիճի զուգընկերը. մեկը, ով մարտահրավեր կնետի նրան՝ է՛լ ավելի բորբոքելով նրա կիրքն ու ինտենսիվությունը։
Եթե Կարիճի կողքին եք, ուրեմն՝ նրա սերը խորն է, ինտենսիվ ու առանց նախապայմանների։ Սակայն նրանց պետք է մեկը, ով կարող է մարտահրավեր նետել նրանց, թեժացնել նրանց ներքին հրդեհը։ Նրա իդեալական զուգընկերը խորը անհատականություն է՝ զարգացած երևակայությամբ, ում մտքերն ու զգացմունքները խորն են, ու ով միանգամից ցույց չի տալիս իր բոլոր քարտերը։ Նրանց դուր է գալիս մի փոքր առեղծված ու ինտրիգ։
Պոտենցիալ զուգընկերներ են Ձկները, Կույսը, Այծեղջյուրն ու Խեցգետինը։

Աղեղնավորի զուգընկերը. ազատամիտ, խելահեղ մեկը, ով չի փորձում փոխել նրան։
Աղեղնավորները գնահատում են իրենց ազատությունն ու անկախությունը ու չեն ուզում մեկին, ով անընդհատ կկպչի նրանցից։ Նրանց իդեալական զուգընկերը զվարճասեր մեկն է՝ կյանքի հանդեպ ազատամիտ մոտեցմամբ։ Կանոններն ու արգելքներն Աղեղնավորի համար չեն. նրանց զուգընկերն այնպիսի մեկը պետք է լինի, ով կարող է նրանց վեր հանել ու միանալ նրանց ճանապարհորդություններին, ոչ թե մեկը, ով կկտրի նրանց թևերը։
Պոտենցիալ զուգընկերներ են Առյուծը, Ջրհոսը, Կշեռքն ու Խոյը։

Այծեղջյուրի զուգընկերը. ոճային, առեղծվածային անհատականություն, ով կզբաղեցնի նրա միտքն ու հավատարիմ կմնա մինչև վերջ։
Այծեղջյուրը չի վախենում խստապահանջ լինելուց, երբ խոսքը վերաբերում է սիրեցյալին, հատկապես այն դեպքում, երբ պետք է գտնի իրեն հոգեկից ու հարազատ մեկին։ Նրանց իդեալական զուգընկերը պետք է ունենա ճաշակ ու հպարտություն։ Այծեղջյուրի պահանջներից է նաև խելքը. այնպես, որ նրանք խորը ու իմաստալից զրույցներ ունենան միասին։ Այս ամենը՝ մի կողմ, շատ կարևոր է վստահելի ու հավատարիմ լինելը. Այծեղջյուրին պետք է մեկը, ում վրա կարելի է հույս դնել։
Պոտենցիալ զուգընկերներ են Ձկները, Ցուլը, Կույսն ու Կարիճը։

Ջրհոսի զուգընկերը. զվարճասիրություն, հումորի զգացում ու համեղ պատրաստելու տաղանդ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Ջրհոսի համար իդեալական զուգընկերը շփվող անհատականություն է, որ սիրում է զվարճանալ ու պատրաստ է խելահեղ արկածների։ Նրանք սիրում են հումորի զգացումով ու սուր մտքով մարդկանց։ Իսկ համեղ պատրաստելը մեծ պլյուս է, որովհետև Ջրհոսը պաշտում է ուտելը։
Պոտենցիալ զուգընկերներ են Կշեռքը, Խոյը, Երկվորյակներն ու Աղեղնավորը։

Ձկների զուգընկերը. ինքնավստահությամբ ու կրեատիվ մտքով օժտված մեկը, ով կարող է ընդունել նրա մտածելակերպը։
Ձկներն ապրում են իրենց աշխարհում ու երբեք կյանքին շատ լուրջ չեն վերաբերվում։ Նրանց իդեալական զուգընկերն այնպիսի մեկն է, ով ունի ինքնավստահության առողջ չափաբաժին, վայրի, բայց կրեատիվ միտք ու կաղապարներից դուրս մտածելու ունակություն։ Ձկներից շատերին պարզապես պետք է մեկը, ում հետ կարող են խորն ու իմաստալից կապ ստեղծել։
Պոտենցիալ զուգընկերներ են Այծեղջյուրը, Խեցգետինը, Կարիճն ու Ցուլը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր