Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. Թուրք ֆուտբոլիստ          Կանխվել է Արցախից ՀՀ անօրինական ճանապարհով զենք զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր.ԱԱԾ       Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հրադադարի պայմանավորվածությանը    

08 սեպ 2017 20:30

Ինչու է Գորիսի քաղաքապետը հրաժարական տվել

 Ինչու է Գորիսի քաղաքապետը հրաժարական  տվել
Armtimes.com-ը գրում է, որ որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ադունցն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ պաշտոնից հրաժարվում է սեփական դիմումի համաձայն:
«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար ուզում եմ դուրս գալ»,- ասաց Վաչագան Ադունցը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի հրաժարականի պատճառը եղել է այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լարվել է Վաչագան Ադունցի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները: Մասնավորապես, կայքերը գրեցին, որ ապրիլի 2-ին` ընտրությունների ժամանակ, երբ հայտնի գործարար Գագա Առուշանյանը որոշեց իր փողերի հաշվին «ձայներ խփել» ՀՀԿ-ի օգտին, հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանն էլ, ըստ լրատվամիջոցների` Առուշանյանին որպես շնորհակալություն խոստացել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր