Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

11 սեպ 2017 13:45

Հայաստանը դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծել. Փաշինյան(տեսանյութ)

 

Հայաստանի Հանրապետությունը դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծել եւ այդ ուղղությամբ հետազոտություններ իրականացնել: Այս հարցադրմամբ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում, «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանդես է եկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համաձայնագիրը ներկայացնող ԿԳ նախարարությանգիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին:

«Արդյոք այս համաձայնագիրը չի սահմանափակում հայաստանի հնարավորությունները: Վերջին շրջանում թեման շատ է քննարկվում հանրության շրջանում, քաղաքական գործիչների շրջանում, եւ ես մի քանի հարցադրումներ անեմ, եթե պարոն Հարությունյանն իր եզրափակիչ խոսքում անդրադառնա դրան, շատ շնորհակալ կլինեմ, եթե ոչ, գուցե կառավարությունն անդրադառնա, եթե ոչ, հետագայում գրավոր հարցմամբ կդիմեմ կառավարությանը:

Քանի որ քննարկվող համաձայնագիրն առնչվում է միջուկային կամ ջրածնային զենքին, շատ պատեհ կլիներ իմանալ, թե ՀՀ-ն ինչպիսի միջազգային համաձայնագրերով է սահմանափակված: Այսինքն՝ ՀՀ-ն դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծել եւ այդ ուղղությամբ հետազոտություններ իրականացնել:

Հաջորդ խնդիրը հետեւյալն է, որին, կարծում եմ, հենց պարոն Հարությունյանը պիտի պատասխանի: ՀՀ-ում կա՞ գիտական պոտենցիալ միջուկային զենք ստեղծելու համար: Այսօր մենք համապատասխան մասնագետներ ունե՞նք, թե նրանք արդեն 10.000 դոլար աշխատավարձերով հեռացել են անվերադարձ:

Եվ հաջորդը, կա՞ այսօր Հայաստանում տեխնիկական պոտենցիալ նման խնդիրներ իրագործելու համար: Տեսությունը տեսություն, բայց տեխնիկական հագեցվածություն է անհրաժեշտ: Կարծում եմ՝ պատեհ կլինի, եթե այս թեմայի վերաբերյալ պատկերացնում ունենալ այն իրավական դաշտի մասին, որում գործում ենք, եւ ընդհանրապես մեր մտադրությունների, մեր պոտենցիալի մասին»,-իր խոսքում նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատկամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանը միջուկային զենք ունի:

Տեսանյութը՝ 1in.am-ի



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր