Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

12 սեպ 2017 17:20

Բաղդասարյանը՝ 2018 թվականին վարչապետի թեկնածուի մասին

 Բաղդասարյանը՝ 2018 թվականին վարչապետի թեկնածուի մասին
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ամփոփելով Կարեն Կարապետյանի վարչապետության 1 տարին նշեց, որ մեկ տարվա կտրվածքով դրված մոտեցումները, թիրախավորումերը իրենք դրական են գնահատում:
«7 ամսվա ընթացում 6.2 տոկոս տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված»,ասաց նա:
Հարցին՝ մարդիկ զգո՞ւմ են դրական փոփոխություն իրենց կյանքում, նախ նշեց, որ դա բավականին նուրբ հարց է, ապա ասաց. «Մարդիկ մեկ տարվա ընթացքում չեն կարող շոշափելի արդյունք զգալ, բայց հավատի զգացում կա ապագայի նկատմամբ, այսինքն՝ կառավարության գործունեությունը հավատ է ներշնչում։ Աստված մի արասցե, հանկարծ հիասթափություն լինի: Մեկ տարին բավական չէ, որ շոշափելի զգան, մինչդեռ վերցված տեմպերը բավական են»։
Հարցին՝ հնարավո՞ր է 2018-ին Հանրապետականի վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը նշեց, որ նման քննարկումներ կուսակցությունում դեռ չեն եղել: «2018 թվականին վարչապետը լրիվ այլ կարգավիճակում պետք է լինի, այլ արտոնություններ կունենա, որովհետև 2018 թվականից անցնում ենք խորհրդարանական համակարգի: Սակայն այդ հարցի շուրջ քննարկումներ չենք ծավալել, վարչապետը կատարում է իր պարտականությունները, իսկ հանրապետության ղեկավարն՝ իր: Երբ 2018 թվականին կլինի պարտականությունների տարաբաժանում,ապա կքննարկենք ու կներկայացնենք հասարակությանը»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ում շատերն են ցանկանում, որ 2018 թվականի վարչապետը լինի Սերժ Սարգսյանը, հնարավո՞ր է՝ հաշվի առնեն նրանց ցանկությունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Ենթադրություններով չենք շարժվում, բոլորն ունեն ցանկություններ, իսկ քաղաքականության մեջ ոչ բոլոր ցանկություններն են, որ բավարարվում»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր