Կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյանը տարածքներ է հանձնելու, պարզապես չի կարող միանգամից, ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրանա          Իրանը նախազգուշացրել է Իսրայելին՝ վճռական պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, զերծ մնալ որևէ սխալ քայլ կատարելուց և հնարավոր ռազմական արկածախնդրությունից       Բերձորի տարածքում ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է    

14 սեպ 2017 20:30

Գորիսը քաղաքապետի պաշտոնակատար ունի. աղմկահարույց դեպքերը չխանգարեցին նրան պաշտոն ստանալ

 Գորիսը քաղաքապետի պաշտոնակատար ունի. աղմկահարույց դեպքերը չխանգարեցին նրան պաշտոն ստանալ
Armlur.am-ը գրում է. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք` Վաչագան Ադունցը օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել: Ադունցը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը: Հայտնի է նաև, որ խորհրդարանի ընտրություններից հետո ՀՀԿ-ից ինքնաբացարկ հայտնածների թվում էր Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել էր 6879 ձայն, և սպասելի էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ինքնաբացարկից հետո հենց նա է գնալու խորհրդարան «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ:
Սակայն ապրիլի 7-ի ուշ երեկոյան երիտասարդ Առուշ Առուշանյանը որոշել էր տոնել սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր