Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջանցուն, նրանից բրոնզե մեդալը խլեցին մրցավարները          Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են ստեղծում       Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք    

16 սեպ 2017 16:35

Ադրբեջանի բանակը նախապատրաստվում է խոշոր զորավարժության

  Ադրբեջանի բանակը նախապատրաստվում է խոշոր զորավարժության

Razm.info-ն գրում է. Սեպտեմբերի 18-22-ին Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ շուրջ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ: Զորավարժությանը կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժությանը, բացի 15 հազար անձնակազմից, կներգրավվի նաև շուրջ 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 120 միավոր տարբեր տրամաչափի հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, շուրջ 20 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժության հայտարարվող նպատակը համազորային մարտի կանոններով առաջադրանքների կատարումն է:
Հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժության ընթացքում կկիրառվեն նաև նոր զինատեսակներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր