Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

21 սեպ 2017 21:00

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները


Դժվար չէ կռահել, որ բարձրակարգ հյուրանոցներում որոշ գաղտնիքներ են կիրառում՝ մշտապես անթերի մաքուր սպիտակեղեն և սպասք ունենալու համար։
5 այդպիսի գաղտնիքներ, որոնց օգնությամբ դուք նույնպես կկարողանաք նման արդյունքների հասնել։
Լվացքի մեքենայի ծանրաբեռնվածությունը

Լավագույն արդյունքի համար պետք է ծանրաբեռնել լվացքի մեքենան ոչ ավել, քան թույլատրելիի 80%-ի չափով։ Եթե դրանից շատ հագուստ միանգամից լվանաք, ապա դրանք բոլորը կեղտոտ կմնան։ Իսկ եթե չափից քիչ հագուստ նետեք մեքենան, ապա մեծ է հավանականությունը, որ հագուստը կվնասվի։
Ջրի ջերմաստիճանը

Օպտիմալ ջերմաստիճան է համարվում Ֆարենհայտով 104-140 աստիճան տաքությունը։ Այս ջերմաստիճանի պարագայում հյուսվածքներն առավելագույն չափով մաքրվում են։ Սառը ջրով լվանալու դեպքում հագուստի վրայի մանրէները չեն ոչնչանում, իսկ չափազանց բարձր ջերմաստիճանի պարագայում դուք կարող եք վնասել հյուսվածքները։
Օգնող միջոցներ

Սպիտակեղենի թարմությունը պահպանելու համար հյուրանոցները սպիտակ քացախ են օգտագործում։ Պարզապես լվացքի փոշուն ավելացրեք մի քանի մլ սպիտակ քացախ և կվերադարձնեք սպիտակեղենի թարմությունը։
Բծերից ազատվելու միջոց

Յողի հետքերից ազատվելու համար դրանց վրա օսլա կամ շաքարի փոշի լցրեք, ինչից հետո պարզապես լվացեք գործվածքը։
Տոմատի կամ այլ սոուսների հետքերը կարելի է հեռացնել ժանգի դեմ պայքարող որևէ սփրեյով։ Պարզապես ցանեք սփրեյը հետքի վրա, սպասեք 5-10 րոպե և լվացեք այն։

Սուրճի կամ քաղցրավենիքի հետքերից ազատվելու համար հագուստը մեկ ժամով դրեք աղաջրի մեջ, ինչից հետո սովորական ձևով լվացեք այն։
Չորացնել

Մասնագետները խորհուրդ են տալիս հագուստը արևի տակ չորացնել, սակայն եթե չեք կարող անել դա, ապա մեքենայի մեջ թենիսի մաքուր գնդակ նետեք, որպեսզի հագուստը ավելի փափուկ և թարմ դառնա։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր