«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

22 սեպ 2017 17:50

«Ալիևը նոր պատերազմի է պատրաստվում». Քաղաքագետ

 «Ալիևը նոր պատերազմի է պատրաստվում». Քաղաքագետ
«Ադրբեջանի նախագահի ելույթը նյարդային արձագանք էր նախագահ Սարգսյանի գնահատականներին»,- այսօր լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթների մասին:
Քաղաքագետի խոսքով՝ Իլհամ Ալիևը փորձեց նույն լեքսիկոնով արձագանքել Սերժ Սարգսյանին, միջնադարյան մոտեցումներով առաջնորդվելու մեղադրանք հնչեցրեց, որ քիչ ավելի վաղ նախագահ Սարգսյանի շուրթերից էր հնչել Ադրբեջանի հանդեպ:
«Սա ցույց տվեց, որ Ալիևի քաղաքական օրակարգն ընդամենն արձագանքելն էր, և արձագանքին ավելի սրություն հաղորդելու համար անձնական մեղադրանք ուղղեց նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, ինչը նորից խոսում է իր նյարդային վիճակի և նեղվածության մասին: Այսինքն՝ երբ վերջանում են փաստարկները, մարդիկ անցնում են անձնական մեղադրանքների: Ալիևի ելույթից մեկ հետաքրքիր փաստարկ կարելի է նշել, այն է, որ խոսեց ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կորուստների մասին: Իհարկե, հիմնական շեշտը դրեց քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին և ասաց, որ հարյուրավոր տներ են քանդվել, այս անգամ խուսափեց ռազմական կորուստների թիվը հրապարակելուց:
Մենք գիտենք, որ իրենք մշտապես 3 տասնյակ են հայտարարել, բայց վերջերս համացանցում հայտնված իրենց իսկ ներքին ռազմական ղեկավարության փաստաթղթերը, որտեղ 558 թիվն էր նշված, սահմանափակող հանգամանք դարձավ, և Ալիևը չշարունակեց այդ անհեթեթությունը՝ իբր ապրիլյան պատերազմում ընդամենը 30 զոհ են ունեցել: Ինքը փորձեց դրանից խուսափել և խոստովանեց, որ բավական լուրջ կորուստներ են ունեցել խաղաղ տարածքներում, «հարյուրավոր տներ» արտահայտությունն օգտագործեց, բնականաբար հասկանալի է, որ հայկական կողմի գործողությունները շատ մասշտաբային են եղել, և իրենց կորուստներն էլ համապատասխան են եղել»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև նկատեց, որ Ալիևը խոսում էր խոսքի ազատության, մամուլի ազատության, ինչպես նաև իրենց քաղաքականության հանդուրժողականության մասին. «Ալիևը մոռացել էր, որ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ում գտնվող այլ պետությունների դիվանագետները նկարում էին իրենց ընտանիքը՝ որպես տարածաշրջանում մնացած վերջին բռնապետական ռեժիմ: Այսինքն՝ անգամ ծաղրի առարկա էին դարձել ՄԱԿ-ում, ու այդ ամենին ուշադրություն չդարձնելով՝ բացարձակ ստեր էր խոսում Ալիևը»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ քաղաքական օրակարգ չկար, ակնհայտ էր, Ալիևը որոշակի զարգացումների էր սպասում. «Կարելի է ենթադրել նաև, որ նոր պատերազմի է պատրաստվում, որովհետև մենք տեսնում ենք, որ նոր զինատեսակներ են ձեռք բերում, անընդհատ զորավարժություններ են անցկացնում, և այլն, և քաղաքական դաշտում ասելիքն էլ սահմանափակված է իրենց ստանդարտ մոտեցումներով, որևէ նորություն չկա»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր