Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել. «Ժողովուրդ»          Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը.«Հրապարակ»       Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի.«Հրապարակ»    

23 սեպ 2017 18:20

5 մթերք, որոնք պետք է բացառել սննդակարգից

5 մթերք, որոնք պետք է բացառել սննդակարգից
Երազում եք գեղեցիք կազմվածքի և ամուր առողջության մասին, ուրեմն մտածեք, թե ինչ եք ուտում: Գոյություն ունի 5 մթերք, որոնք պետք չէ, որ որևէ մեկը ուտի:
Վերամշակված մսամթերք
Սև ցուցակը բացում է վերամշակված մսամթերքը՝ նրբերշիկը, պահածոները, սառեցված կոտլետները, նագեթսները և այլ կիսաֆաբրիկատները: Դուք չեք էլ պատկերացնի, թե որքան աղ, կոնսերվանտ և այլ քիմիական նյութեր են պարունակում այս մթերքները: Սակայն ամենասարսափելին վնասակար յուղերն են, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ և կարող են ճարպակալման և սրտի հիվանդության պատճառ դառնալ:
Մայոնեզ
Մայոնեզն ամենավնասակար սոուսն է, որը կարելի է գնել: Առավել շատ սիրում են տղամարդիկ, ովքեր պատրաստ են այն ավելացնել գրեթե ամեն ինչի մեջ: Այլ բան է տնական մայոնեզը, որի համար անհրաժեշտ է բուսական յուղ, աղ, քացախ և մի քիչ համեմունք: Իսկ այժմ նայեք խանութներում վաճառվող մայոնեզի բաղադրությանը: Այն քիմիայի դասագիրք է հիշեցնում: Բացի այդ, ինչպե՞ս կարող է օգտակար լինել մի մթերք, որը պահպանվում է տարիներով:
Մարգարին
90-ականներին մարգարինն ամենահայտնի մթերքներից էր, չէ՞ որ իսկական սերուցքային կարագի համար պետք էր «որսի» դուրս գալ: Ի՞նչ է մարգարինը և ինչու՞ է այն վնասակար: Մարգարինի բաղադրության մեջ մտնում է արհեստական յուղ, որը ստանում են ջրի, էմուլգատորների և գենոմոդիֆիկացված սոյայից ստացված բուսական յուղերի հիման վրա: Բացի այս ոչ այդքան օգտակար բաղադրիչներից, այն պարունակում է տրանսյուղեր, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը և նպաստում սրտային հիվանդությունների առաջացմանը:
Մյուսլի
Չոր նախաճաշերը հիանալի որոշում են՝ պետք չէ ժամանակ ծախսել շիլաների, օմլետների և այլ ուտելիքների վրա: Ավելի հեշտ է բաժակի մեջ լցնել մյուսլի, խմել սուրճ ու վազել գործերով: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Մյուսլիները մեծ քանակությամբ շաքար և բուսական յուղեր են պարունակում, որոնք արտադրողներն անխնա ավելացնում են համն ուժեղացնելու համար
Անյուղ մթերք
Անյուղ մթերքը գնալով ավելի ու ավելի է տարածվում: Այսօր, յուրաքանչյուր իրեն հարգող արտադրող ունենում է 0% նշումով մթերք: Սակայն քչերը գիտեն, որ անյուղ կաթնամթերքն այդքան էլ դիետիկ չէ, որքան թվում է: Հանելով յուղը, արտադրողն այն փոխարինում է համն ուժեղացնող քիմիական նյութերով: Բացի այդ, այդպիսի մթերքի պահպանման ժամկետն ավելացնելու համար, դրա մեջ տրանսյուղեր են ավելացնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր