Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

25 սեպ 2017 13:30

Սա զենք չի կարելի անվանել. Սամվել Բաբայանը` դատարան բերված «Իգլայի» մասին (ֆոտո)

 

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր՝ սեպտեմբերի 25-ին, զննվում են գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել նաեւ «Իգլան», որը, ըստ գործի նյութերի, ապօրինի կերպով ձեռք են բերել Սամվել Բաբայանն ու գործով անցնող մյուս անձինք:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ այն զենք չի կարելի անվանել, քանի որ այն մարտկոց չունի եւ միայն զինամթերքի մաս կարելի է անվանել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր