Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

25 սեպ 2017 17:30

Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների

 
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը որոշ մեսիջներ էր իր մեջ պարունակում:
«Դա կարող ենք գնահատել նաև սպառնալիք՝ միջազգային հանրությանը: Նա հստակորեն խոսել է ԼՂՀ հակամարտութայն մասին՝ փորձելով հասկացնել, որ եթե սա չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների: Պատահական չէր, որ նա հիշեցրեց ապրիլյան պատերազմի մասին՝ դա որակելով որպես դաս՝ հայկական կողմին: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետևություններ անի նրա ելույթից, իսկ հայկական կողմն էլ պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակության՝ Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ Բաքու մեկնելուն, և հատկապես, Աշոտյանի ելույթին ու լրագրողների հարցերին պատասխանելուն՝ ադրբեջանագետը նշեց, որ նա հստակ ասաց, Բաքվում ժամանակին շատ հայեր են բնակվել: Նա շեշտեց Նաև ԼՂՀ-ն, որը շատ կարևոր էր, քանի որ որքան էլ Ադրբեջանը պնդի, թե Արցախը չի կարող անկախ լինել, հայկական կողմը հետ անելու քայլ չունի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր