Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

27 սեպ 2017 20:30

Երևանում 1.5 տարեկան երեխան մահացել է կրկնակի պատվաստման հետևանքով

Երևանում 1.5 տարեկան երեխան մահացել է կրկնակի պատվաստման հետևանքով
armtimes.com-ը գրում է. Երևանում 1.5 տարեկան երեխան այս տարվա հուլիսին մահացել է ԿԿԽ-ի՝ կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստանյութի կրկնակի ներարկումից:
Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից: Պատասխանելով մեր հարցմանը՝ կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Նախաքննության ընթացքում ստացվել է փոքրիկի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի, մահվան պատճառ է հանդիսացել ԿԿԽ տեսակի պատվաստանյութի կրկնակի ներարկումը։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում կրկնակի ներարկում, երեխան երկո՞ւ անգամ է պատվաստվել, թե՞ մեկ պատվաստման ընթացքում կրկնակի դոզա է ստացել՝ Սոնա Տռուզյանը մանրամասնեց, որ երեխան ԿԿԽ-ի դեմ արդեն մեկ անգամ պատվաստված է եղել:
«Հանձնաժողովային փորձաքննության նշանակումը հենց այդ նպատակն ունի՝ պարզել, թե ում գործողությունների հետեւանքով կամ անգործության պատճառով է, որ փոքրիկը երկրորդ անգամ է պատվաստվել՝ առանց սահմանված ժամկետը լրանալու»,- ասաց նա:
Ավելի վաղ անդրադարձել ենք 1.5 տարեկան Լենայի մահվան դեպքին: Փոքրիկի հարազատները համոզված էին, որ նա մահացել է դրանից օրեր առաջ ստացած պատվաստման հետեւանքով:
Մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում պատմել էր, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել:
«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրել էր Թեհմինեն: Արդեն լուսադեմին փոքրիկը մոր ձեռքերի մեջ մահացել էր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր