Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում է Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց.«Փաստ»          Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք       Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը    

30 սեպ 2017 19:20

Տրամաբանական թեստ. ընդամենը 8 հարց, և մենք կիմանանք՝ կարո՞ղ եք հպարտանալ ձեր տրամաբանությամբ

 
Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում: Վաղ գարո՞ւն է պատկերված, թե՞ ուշ աշուն։
Այս գետը նավարկելի՞ է:
Ո՞ր ուղությամբ է հոսում գետը՝ հյուսի՞ս, հարա՞վ, արևե՞լք, թե՞ արևմուտք:
Ափի մոտ խո՞րն է գետը, որտեղ կանգ է առել նավակը:
Մոտակայքում կա՞ կամուրջ՝ գետի վրայով:
Երկաթուղին այստեղից հեռո՞ւ է գտնվում։
Կռունկները հյուսի՞ս են թռչում, թե՞ հարավ։
Օրվա ի՞նչ ժամանակ է պատկերված այս նկարում:
 
 Պատասխաններ



Նայելով նկարին՝ մենք տեսնում ենք ափի մյուս կողմում, որ տրակտորները սերմնացան են անում: Ինչպես հայտնի է, դա անում են գարնանն ու աշնանը: Աշնանացանի ժամանակ ծառերի վրա դեռ տերևներ լինում են, իսկ նկարում ծառերի վրա տերևներ չկան, հետևաբար վաղ գարուն է:
Գետի մեջ մենք տեսնում ենք խարիսխավոր լողաններ (բակեն), որոնք լինում են միայն նավարկելի գետերում:
Նայելով խութանշանի կողքերով առաջացած ալիքին՝ կարող ենք եզրակացնել, որ գետը հոսում է հյուսիսից հարավ: Հիշենք, որ հյուսիսն ու հարավը մենք հասկացել էինք թռչունների օգնությամբ:
Նայելով ձկնորս տղային՝ կարող ենք նկատել, թե ինչ երկար է ուռկանի թելը: Դա նշանակում է, որ գետի այդ ափը բավականին խորն է:
Իջվածքը դեպի գետը և փայտե կամրջակը վկայում են այն մասին, որ ափի մյուս կողմ հասնելու համար մոտակայքում, բացի նավակից, ուրիշ միջոց չկա:
Նավակին է մոտենում երկաթգծերի աշխատակիցը՝ կայանի լապտերը ձեռքին: Դա նշանակում է, որ մոտակայքում երկաթգծեր կան:
Գարնանը կռունկները թռչում են հարավից հյուսիս:
Մարդկանց ստվերները ցույց են տալիս, որ արևը հարավ-արևելքում է: Գարնանն արևն այդ դիրքում լինում է առավոտյան ժամը 8-ից 10-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր