Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

02 հոկ 2017 19:20

Ի՞նչ է ձեզ սպասվում 2018 թվականին

 Ի՞նչ է ձեզ սպասվում 2018 թվականին
Խոյ
Ձեր սրտի մի կեսը ուզում է թողնել այն մարդուն, ում դուք սիրում եք, իսկ մյուս մասը չի ուզում անել դա։ Երբ դուք նայում եք այն ամենին, ինչով անցել եք, հիասթափվում եք ինքերդ ձեզանից։ Պարզապես հիշեք, ինչի եք դուք արժանի, և ամեն բան կգնա դեպի լավը։

Խեցգետին
Ինչպե՞ս եք ապրել այն ամենը, ինչը թվացել է ձեր կյանքում մինչ այսօր ամենավատագույնը։ Սակայն ամեն ինչ լավ կլինի։ Պարզապես դիմացեք։

Առյուծ
Դուք խուսափում եք ցանկացած տեսակի հարաբերություններից և կապվածություններից։ Ծանոթությունները դուք պարզապես տանել չեք կարողանում։ Դա պարզապես անորոշության նշան է, և երբեմն դուք զարմանում եք ինքերդ ձեր վրա, թե ինչպես եք ամեն օր նույն բանը արել և չեք խելագարվել, կամ ինչ-որ մեկին սպանել։ Սպասեք և սերը կմտնի ձեր կյանք։

Կույս
Դուք արել եք մեծ քայլ ձեր կարիերայում։ Ինչը վերաբերվում է սիրուն, դուք զոհաբերել եք շատ բաներ այդ մարդու համար։ Հիշեք ձեր արժեքը և տարվա վերջին ամսիները կյանքի համար ավելի արժանի կլինեն:

Ցուլ
Հնարավոր է, դուք մի փոքր շփոթված եք վերջին ժամանակներում։ Դուք չեք կարողանում գտնել ճիշտ ճանապարհը։ Բոլոր նախադրյալները կան շփոթված և անվստահ լինելու համար։ Հետևեք այս անորոշությանը, սակայն թույլ մի տվեք անհաջողությանը վախին մտնել ձեր մեջ։ Հաջորդ ամիսները ձեր կյանքում չեն լինի լավագույն ամիսները։
 
Երկվորյակներ
2017 թվականի մեծ մասը ձեր կյանքը մի փոքր քարքարոտ էր։ Կարիերան կփոխվի։ Կլինեն փոփոխություններ հարաբերություններում։ Կյանքում կլինեն փոփոխություններ, որոնք դուք այդքան շատ էիք վախենում անել։ Այս բոլոր ընտրություններն այնքան սարսափելի են։ Հնարավոր է՝ դուք չգտնեք հարաբերություններ, սակայն դուք կգտնեք ձեզ նորովի։

Ջրհոս
Մոտակա ամիսներին, մինչև տարվա ավարտը ձեր անցյալը կվերադառնա, որպեսզի հետևի ձեզ։ Եվ չնայած, որ դուք փոխվել եք, հասունացել և ավելի գիտակից դարձել, միևնույն է նրանք նայում են ձեզ և մտածում ամեն ինչի մասին, որ դուք սխալ եք արել։ Թույլ մի տվեք, որ ուրիշի կարծիքը թելադրի, թե ինչպես պետք է լինի ձեր ներկան։

Ձկներ
Դուք վերջապես փորձում եք գնալ անցյալ և գտնել ձեր սերը այն մարդու մեջ, ով արժանի է ձեր սիրուն։ Բայց զգույշ եղեք, երբ դա տեղի է ունենում, քանի որ, երբ մարդիկ սկսում են տեսնել ձեզ երջանիկ և հաջողակ, նրանք կամ փորձում են հարվածել ձեզ, կամ  ուրվականը փորձում է վերադառնալ ձեր անցյալից:

Կշեռք
Ձեր մեջ ապրում է մի ցավ, սակայն այս ամիսներից ընթացքում կա ժամանակ դրանք բուժելու։ Եվ երբ դուք մտածում եք, որ հասել եք առաջընթացի, ետ եք գնում մի քանի աստիճան։ Բոլոր նախադրյալները կան, որպեսզի կյանքը պատկերացնեք ողջ դժվարությամբ։

Կարիճ
Դուք այն մարդն եք, ով միշտ իմաստուն է եղել։ Դուք տեսնում եք իրերը ամբողջովին ուրիշ կերպ, քան ձեր հասակակիցները։ Դուք միշտ եղել եք միայնակ գայլ և կենտրոնացել եք ձեր նպատակների վրա։ Սակայն շուտով դուք կանցնեք ճանապարհներ, մեկ ուրիշի հետ, որը կհայտնվի ձեր կյանքում։

Աղեղնավոր
Դուք արժանի եք նրանց, ովքեր նայում և հասկանում են ձեզ։ Գուցե դա տեղի չի ունենա մինչև տարեվերջ։ Բայց մի կորցրեք հույսը, որ դա կաշխատի ձեր օգտին։

Այծեղջուր
Ձեզ հաջողվել է գտնել ձեր կյանքի սիրուն։ Նա ,ով թվում է կոպիտ, իրականում սիրում է ձեզ ամբողջ հոգով։ Դուք պետք է ձեզ հարցնեք, թե ինչի՞ եք պատրաստ։ Այս ամիսները ցույց կտան, թե ինչպես դուք կապրեք ձեր կյանքը այդ մարդու հետ։
Hayinfo

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր