Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

05 հոկ 2017 21:20

Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվել են

 Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվել են
 
Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվել են: Aյգի մուտք գործելու համար այսուհետև տոմսերը կվաճառվեն ժամը 10:00-19:00-ն՝ նախկին 09:00-21:00-ի փոխարեն: Այգու տարածքում շրջելու հնարավորություն այցելուները կունենան մինչև ժամը 20:00-ն:
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ անվճար է:
Երեւանի կենդանաբանական այգում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:  Այս աշխատանքներին զուգահեռ Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի, որտեղ երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Մանկական այս անկյունում ներկայացված են ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանիներ, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել պոնիներով:
Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով:







Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր