Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

11 հոկ 2017 19:08

Մարդ կա ասում է`իմ կինն է,ուզում եմ, ծեծում եմ. նոր օրենք ու ավանդական ընտանիքի քայքայումը

 
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին: Նա նշեց, որ նախագծի առնչությամբ ակտիվ աշխատանքներ են տարել տարբեր խմբերի հետ:
«Քննարկում է եղել օրենքի նախագծի ընդդիմադիրների հետ, մենք փորձում ենք հասկանալ տարբեր դիրքորոշումները»,- հայտարարեց նա, ապա հավելեց. «Հիմա մենք էլ պետք է աշխատենք, առավել պրոֆեսիոնալ քննարկումներ են անհրաժեշտ` մտահոգությունները վեր հանելու, փարատելու համար»:
Թաթոյանի խոսքով` օրենքի նպատակներից մեկը պետք է լինի ընտանեկան արժեքների խթանումը մեր երկրում, եւ ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդումը, ընտանիքի պաշտպանությունը:
«Պետք է հաշվի առնել, որ ընտանիքում բռնության դեպքերը աճի միտում ունեն, դա մտահոգող է արդեն` վիճակագրական տվյալները ներկայացվել են իրավապահ մարմնի կողմից: Ես հույս ունեմ` այս քննարկումները կբերեն ընդհանուր մոտեցումների, որովհետեւ դրանք պետք է հիմա տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ` հասկանալու համար` որոնք են այս կամ այն կողմի համար մտահոգելի հարցերը, եւ աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց ՄԻՊ-ը:
Թաթոյանը նշեց, որ, ելնելով միայն ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներից` շատ դեպքեր կան, որ գործող օրենսդրական կարգավորումները պատշաճ հնարավորություն չեն տալիս արձագանքելու: Նրա խոսքով` նախագծում առավել շատ քննարկման առարկա են դարձել հոգեբանական եւ տնտեսական բռնությունների մասերը:
«Այդ քննարկումները, որին մենք էլ ենք մասնակցում, հենց դրան են ուղղված` փորձում ենք հասկանալ, թե որոնք են այդ մտահոգությունները, եւ հնարավոր կիրառության ժամանակ որտեղ կարող ենք խնդիր ունենալ»,- բացատրեց ՄԻՊ-ը:
Հարցին` ավանդական հայկական ընտանիքի քայքայման ռիսկեր կա՞ն, նա արձագանքեց. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում` սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները: Առաջարկելու ենք ձեւակերպումներ, որոնք հատկապես կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբեւէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները»:
Դիտարկմանը` մարդիկ կան, ասում են` ես եմ, իմ կինը, ուզում եմ ծեծում եմ, ինչո՞ւ եք ներխուժում ներընտանեկան վեճերի մեջ, Թաթոյանն արձագանքեց. «Սահմանադրությամբ` ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Պետության համար առողջ հասարակություն ունենալու համար չափազանց կարեւոր է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները լինեն լրիվ առողջ, որովհետեւ երեխան ունի ընտանիքում ապրելու լիիրավ իրավունք, հետեւաբար` ընտանիքում պետք է մեծանա առողջ երեխա, նաեւ պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր