«Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց          Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են       Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար. «Հենակետ»    

12 հոկ 2017 10:15

«Ժողովուրդ». Լուրջ բախում է հասունանում. Ֆլեշի Բարսեղին թալանե՞լ են

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: : Այս անգամ պատճառը Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել ՊԵԿ-ին՝ զգուշացնելով, որ կոնկրետ քայլերի կդիմեն մաքսակետերում հեղուկ վառելիքի հափշտակությունների դեպքերը կանխելու համար:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ին հիշեցրել է Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից հեղուկային վառելիքի հափշտակությունները: Սակայն չի մատնանշված, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք կոնկրետ որ ընկերության հեղուկ վառելիքն էին գողացել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք հափշտակել էին Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսոեղին պատկանող ընկերության հեղուկ վառելիքը, որը կազմել էր մոտ 495 լիտր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր