Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

13 հոկ 2017 14:30

Ալիեւն իր շահերը առաջ տանելու համար այլ միջոց չունի, բացի ստորաքարշությունից. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

 

Ալիեւն իր շահերը առաջ տանելու համար  այլ միջոցներ եւ ունակություն չունի, բացի ստորաքարշությունից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որը հանգեցնում է տարածաշրջանի  ապակայունացմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ իրականացրել է միջազգային տարբեր կազմակերպություններում ազդեցիկ քաղաքական եւ հասարակական գործիչների գնման քաղաքականություն, որը ձախողվել է, եւ այդ լվացքատան  փուչիկը պայթել է: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւը այլ միջոցներ եւ ունակություն չունի, բացի ստորաքարշությունից՝ առաջ տանելու իր շահերը: Ինչո՞ւ, որովհետեւ այդ պատերազմում, եթե ազատ պայքար գնա, նա միշտ պարտված է:

Խոսքը նաեւ ինֆորմացիոն հակամարտությունների մասին է:

Հարգելի՛ գործընկերներ, դուք արդյոք լա՞վ եք իմացել, թե ում  հետ դուք գործ ունեք:

Ոստի, ես հայտարարում եմ, Ադրբեջանի ղեկավարը լվացք անելով սեփական  ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից  եւ այլ տեղերից»:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր