Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

16 հոկ 2017 12:31

Սամվել Բաբայանն առողջական խնդիրներ ունի. նիստը հետաձգվեց

 

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը հետաձգվեց: Ամբաստանյալ Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան` նշելով, որ առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան:

Նշենք, որ այսօր դատարանում պետք է ցուցմունք տային ամբաստանյալներ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը եւ Սանասար Գաբրիելյանը: Նախորդ դատական նիստին ցուցմունք տալուց հրաժարվել էին Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը, հրապարակվել էին նրանց նախաքննական ցուցմունքները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր